Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Օբաման կպարզի՝ Սիրիան քիմիական զենք կիրառե՞լ է, թե՞ ոչ

Օբաման կպարզի՝ Սիրիան քիմիական զենք կիրառե՞լ է, թե՞ ոչ
27.04.2013 | 13:13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է անցկացնել մանրամասն ուսումնասիրություն Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման տեղեկության մասին։ Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ եթե փաստերն ապացուցվեն, ապա իրավիճակը և խաղի կանոնները կփոխվեն։

Ավելի վաղ Օբաման նշում էր, որ քիմիական զենքի կիրառումը հենց այն կարմիր գիծն է, որն անցնելու դեպքում կարող է սպառվել միջազգային հանրության համբերությունը։

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ